հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
«Հայաստան» խմբակցության սենյակում վեճ է. լսվում են գոռոցներ և փոխադարձ մեղադրանքներ

«Հայաստան» խմբակցության սենյակում վեճ է. լսվում են գոռոցներ և փոխադարձ մեղադրանքներ

«Հայաստան» խմբակցության սենյակում վեճ է։ Լսվում են գոռոցներ և փոխադարձ մեղադրանքներ. տեղեկացնում է Civic.am-ի լրագրողը ԱԺ-ից:

Դաշնակցականները մեղադրում են Ղազինյանին ու Խամոյանին, նրանք էլ արդարանում են։

Ըստ երևույթին,խնդիրը Վահագն Ալեքսանյանի տված հարցի բովանդակությունն է, որը բաղկացած էր Ագնեսա Խամոյանի և Արթուր Ղազինյանի խոսքերի մեջբերումներից։

Հիշեցնենք, որ այսօր՝ դեկտեմբերի 8-ին, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը իր հարցը սկսեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանի խոսքերի մեջբերմամբ. «Ասում է՝ սա աշխարհաքաղաքական մեծ նշանակություն ունի, հատկապես թուրքական աշխարհի համար, հաշվի առե՞լ եք, որ լինի այնպիսի մի իրավիճակ, որ այլևս հնարավոր չլինի բանակցել, ճնշումը այդքան մեծ լինի: Եվ՝ պատրա՞ստ եք արդյոք հրաժարական տալ և թույլ չտալ, որպեսզի պատերազմ սկսվի: Տիկին Խամոյանն էլ ավելացնում և ասում է՝ եթե մեր առաջնորդը լիներ, պատերազմ չէր լինի»:

Վահագն Ալեքսանյանը հստակ հարց ուղղեց. «Ի՞նչ եք կարծում՝ ո՞ր երկրի շահերն են ներկայացնում պարոն Ղազինյանն ու տիկին Խամոյանը, եթե հայտարարում են, որ կարող է լինել աշխարհաքաղաքական ինչ-որ մի իրավիճակ, երբ, իրենց բառերով ասած, թուրքական աշխարհը կարող է չհարձակվել Հայաստանի վրա՝ պայմանավորված նրանով, թե ով է կամ ով չէ ՀՀ վարչապետը»:

Ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ մեջբերումն արդեն ինքնին խոսուն է. «Որովհետև հարցեր կան, որոնք խաղարկվում են դրսից և ներսից: Սա ակնհայտ է: Ես չգիտեմ՝ այդ պրոցեսների մասնակից քանի տոկոսը գիտի, թե ինքն ինչ է անում, և քանի տոկոսը չգիտի: Բայց ակնհայտ է նաև, որ մենք պետք է շատ զգոն լինենք և չտրվենք սադրանքների»:

  • Կիսվել: