հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորները չհրաժարվեցին իրենց իսկ կողմից քննադատվող հավելավճարներից․ ՔՊ

«Հայաստան» խմբակցության պատգամավորները չհրաժարվեցին իրենց իսկ կողմից քննադատվող հավելավճարներից․ ՔՊ

Որքանով է բարոյապես չիշտ, երբ ինքներդ ստացել եք էդ պարգևավճարը, բայց գալիս եք այս ամբիոնի մոտից քննադատում եք էդ հավելավճարը։ Այս մասին փետրվարի 12-ին խորհրդարանի հերթական նիստի ժամանակ, ՀՌՀ անդամ Հակոբ Հակոբյանին պաշտոնից զրկելու նախագծի քննարկման ժամանակ, հայտարարել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ դիմելով «Հայաստան» խմբակցության պատգամավորներին։

Նրա խոսքով՝ անարդարությունն այն է, որ այդ պատգամավորների մի մասը ստացել է հավելավճարներ՝ նույնիսկ չաշխատելով այդ գումարները։ «Ինչո՞ւ չէիք հրաժարվել դրանից։ Ինչո՞ւ դրանք հետ վերադարձրել այն հավելավճարը, որը որ դուք ստացել եք և քննադատում եք մեզ և բոլորին դրա համար։ Ինչո՞ւ եք տարել սիրուն ծախսել, ամեն ինչ արել և հիմա հիմա գալիս եք և երեսպաշտորեն հանրությանը ներկայացնում եք թե դուք՝ ժուժկալ կյանքով ապրող ընդիմադիրներդ չեք ստացել այդ հավելավճարը։ Ձեր շեֆին՝ Ռոբերտ Քոչարյանին, ինչու չեք ասում, էդ որ դատախազությունը քեզնից 200 միլիոն դոլարի ապօրինի գույք է ուզում, ինչու չեք վերադարձնում։ Թե կարող է պատահի, որ էդ «տորթից» դուք էլ ձեր փայն ունեք, դրա համար եք լռում», - ընդգծել է Կոնջորյանը։

  • Կիսվել: