«Հայաստան» խմբակցության պատգամավորներն այցելել են Մարտունի, հանդիպել քաղաքացիների հետ
Մարզային հանդիպումները շարունակվում են, գրել է «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն իր ֆեյսբուքյան էջում:
« «Հայաստան» խմբակցության պատգամավորների հետ այցելեցինք Մարտունի, որտեղ ունեցանք հանդիպում մեր հայրենակիցների հետ։ Պատասխանեցինք մեզ ուղղված բազմաթիվ հարցերի, լսեցինք նրանց մտահոգությունները, առաջարկությունները։ Եվ քննարկելով, օբյեկտիվ գնահատելով ստեղծված իրավիճակը՝ ներկայացրինք մեր ծրագրերը, գործողությունները հետագայում»,-գրել է Օհանյանը:


