կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Հայաստան կայցելի Շանհայի համագործակցության կազմակերպության պատվիրակությունը

Հայաստան կայցելի Շանհայի համագործակցության կազմակերպության պատվիրակությունը

Սեպտեմբերի 20-ին Հայաստան կայցելի Շանհայի համագործակցության կազմակերպության պատվիրակությունը։ Պատվիրակության կազմում են ՇՀԿ-ի բարիդրացիության, բարեկամության և համագործակցության կոմիտեի գլխավոր քարտուղար Չժեն Վեյը, փոխնախագահ Կույ Լին և կազմակերպության այլ աշխատակիցներ։

ՇՀԿ-ի հիմնական նպատակներն են՝ անդամ երկրների միջև փոխվստահության և բարիդրացիության ամրապնդումը. խթանել նրանց արդյունավետ համագործակցությունը քաղաքական, առևտրային, տնտեսական, գիտական, տեխնիկական և մշակութային, ինչպես նաև կրթության, էներգետիկայի, տրանսպորտի, զբոսաշրջության, շրջակա միջավայրի պաշտպանության և այլ ոլորտներում. տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և կայունության համատեղ ապահովումն ու պահպանումը. առաջընթաց ժողովրդավարական, արդար և ռացիոնալ նոր միջազգային քաղաքական և տնտեսական կարգի ստեղծման ուղղությամբ:

Նշենք, որ 2016 թվականից Հայաստանին շնորհվել է ՇՀԿ երկխոսության գործընկերոջ կարգավիճակ։

  • Կիսվել: