Հայաստան ձու չի ներմուծվել․ ՏՄՊՊՀ հերքում է լուրերը
Ձվի գնի հսկայական անկում կա, բայց ուզում եմ հստակ ասել, որ այս պահին որևէ պաշտոնական տվյալ չի ասում, որ Հայաստանի Հանրապետություն ձու է ներմուծվել: Այս մասին այսօր կառավարության նիստին ասաց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը։
«Այսինքն՝ գերարտադրության խնդիրն է կամ մեծ տնտեսավարողների կողմից վարած քաղաքականությունն է, որի վերաբերյալ այս պահին ուսումնասիրություն ենք անում: Ներմուծման մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը»,- ասաց Գևորգյանը:



