ուրբաթ, ապրիլ 18
18 / 4 / 2025
«Հայաստան» դաշինքը համաձայն չէ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատումը հյուսիսից վերսկսելու մասին որոշման հետ

«Հայաստան» դաշինքը համաձայն չէ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատումը հյուսիսից վերսկսելու մասին որոշման հետ

«Հայաստան» դաշինքը համերաշխ չէ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման գործընթացը միջպետական սահմանի հյուսիսային հատվածից  շարունակելու մասին Երևանի և Բաքվի միջև ձեռք բերված համաձայնության հետ։

Այս մասին ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։ 

Արծվիկի Մինասյանն, անդրադառնալով այդ գործընթացում հավանական ռիսկերին և վտանգներին, նշեց, որ «Հայաստան» դաշինքը ոչ միայն համերաշխ չէ այդ որոշման հետ, այլև բազմիցս բարձրաձայնել է, որ դա անթույլատրելի է։

«Սահմանազատումն ու սահմանագծումը պետք է լինեն ամբողջական, համաչափ, բավարարեն միջազգային չափանիշներին։ Սա ոչ միայն անտրամաբանական է, այլև անբացատրելի է․ անգամ միջազգային փորձում նման վարքագիծ չկա»,-նշեց Արծվիկ Մինասյանը։

Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են միջպետական սահմանի սահմանազատման գործընթացը վերսկսել հյուսիսային հատվածից՝ Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության և Վրաստանի սահմանների հատման կետից և այնուհետև հարավային ուղղությամբ՝ հյուսիսից հարավ մինչև Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանը Իրանի Իսլամական Հանրապետության հետ:

 

  • Կիսվել: