ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
«Հայաստան» դաշինքը ձևավորել է աշխատանքային խումբ՝ քաղաքացիների առաջարկները հավաքագրելու համար

«Հայաստան» դաշինքը ձևավորել է աշխատանքային խումբ՝ քաղաքացիների առաջարկները հավաքագրելու համար

«Հայաստան» դաշինքի նախընտրական կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ տեղեկացնելով, որ դաշինքում ձևավորվում է աշխատանքային խումբ՝ առաջարկները հավաքագրելու համար։

Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․

«Ինչպես արդեն տեղեկացրել էինք, «Հայաստան» դաշինքը նախատեսում է հանրության լայն շրջանակների հետ քննարկում իրականացնել իր նախընտրական ծրագրի շուրջ, որը հետագայում հավակնում է դառնալ կառավարության գործունեության ծրագիր:

Մենք բաց ենք և սիրով սպասում ենք ձեր առաջարկություններին ՝ բոլոր ոլորտներում, որոնք կքննարկվեն և հնարավորինս հաշվի կառնվեն:

Այս նպատակով , «Հայաստան» դաշինքում ձևավորվում է աշխատանքային խումբ, որը հավաքագրելու է բոլոր առաջարկները և անհրաժեշտության դեպքում կապ է հաստատելու հեղինակների հետ՝ կազմակերպելով քննարկումներ: Աշխատանքային խումբը համակարգելու են Արփինե Հովհաննիսյանը և Ալեքսանդր Խաչատուրյանը:

Համակարգողները պարբերաբար կտեղեկացնեն հանրությանը առաջարկությունների ստացման ընթացքի և բովանդակության մասին»:

  • Կիսվել: