երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
«Հայաստան» դաշինքի օգտին կքվեարկեն ընտրողների 24.1%-ը, ՔՊ-ի օգտին՝ 23.8,%-ը․ GALLUP-ի հարցման արդյունքները

«Հայաստան» դաշինքի օգտին կքվեարկեն ընտրողների 24.1%-ը, ՔՊ-ի օգտին՝ 23.8,%-ը․ GALLUP-ի հարցման արդյունքները

«Հայաստան» դաշինքը մի փոքր ավելի բարձր ցուցանիշ է գրանցել, քան «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Այս մասին մամուլի ասուլիսին ասաց «GALLUP International Association» հայաստնայան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը՝ ներկայացնելով, թե ում վարկանիշն է ավելի բարձր արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում:

Նա նշեց՝ ըստ արդյունքների «Հայաստան» դաշինքի համար կքվեարկեն 24,1 տոկոս, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համար՝ 23,8 տոկոս։ Նախորդ հարցման արդյունքների համեմատությամբ «Հայաստան» դաշինքի ցուցանիշը աճել է  3,5 տոկոս , իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը՝ 1,4 տոկսով։

««Պատիվ ունեմ» դաշինքը երրորդ տեղում է, նրան կողմ կքվեարկի 7,4 տոկոս։ ԲՀԿ-ն՝ 3,7 տոկոս, ԼՀԿ՝ 3,1 տոկոս»,–ասաց նա և նշեց, որ 9,2 տոկոսը ոչ մեկին չի քվերակի։

Ըստ հարցման համապատասխան ձայներ են հավաքել՝

Շիրինյան/Բաբաժանյան դաշին՝ 2,5 %Հանրապետություն կուսակցություն 2,3%

Ազգային Դեմոկրատական բևեռ` 0,8%

ՀԱԿ՝ 0,8%

Հայոց Հայրենիք կուսակցություն` 0,7%

5165 շարժում` 0,7%

Մեր տունը Հայստանն է՝ 0․5%

Արդար Հայաստան կուսակցություն 0,4%

Ինքնիշխան Հայաստան 0,3%

ՔՈ կուսակցություն 0,2%

Այլ 1,1%

Ոչ մեկին՝ 9,2%

Դժվարացել են պատասխանել՝ 8,7%

Հրաժարվել են պատասխանել՝ 9,5 %

  • Կիսվել: