չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
«Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցչի հայտարարությունը

«Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցչի հայտարարությունը

Երեկվա Լոռու մարզի նախընտրական այցելության վերաբերյալ մեր թիմակիցներից տեղեկություններ ենք ստացել, որ արձակուրդում գտնվող վարչապետի պաշտոնակատարին ուղեկցել է ոստիկանական ավելի քան 10 ավտոբուս:Այս մասին հայտարարություն է տարածել է «Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը։

Նա, մասմավորապես, նծել է

«Նշվածն ակնհայտ վարչական ռեսուրսի չարաշահում է:

Ավելին, նախընտրական  բոլոր հանդիպումներին առկա են բազմաթիվ քաղաքացիական համազգեստով ոստիկաններ: Մամուլում հրապարկվել է նաև, որ մարզպետարանները սկսել են վարձատրություն բաժանել իշխանական քաղաքական թիմի անդամներին ու իրենց շտաբի պատասխանատուներին՝ նշվածը քողարկելով ծառայությունների մատուցման պայմանագրով:

Գլխավոր դատախազի ուշադրությունն ենք հրավիրում այս տեղեկությունների վրա, և  հորդորում ենք ոստիկանապետին՝  դադարեցնել ոստիկանական ուժերի աննպատակ ու ոչ համաչափ օգտագործումը»:

  • Կիսվել: