շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
«Հայաստան» դաշինքի՝ բանակում չծառայած «հայրենիք փրկողները»

«Հայաստան» դաշինքի՝ բանակում չծառայած «հայրենիք փրկողները»

Քաղաքական ուժերն արդեն հրապարակում են նախընտրական ցուցակները: ArmLur.am-ը գրել էր, որ քաղաքական ուժերի ցուցակներում մեծ թիվ են կազմում բանակում չծառայածները: Այս անգամ կանդրադառնանք «Հայաստան» դաշինքի առաջին 20 թեկնածուներին:

Այսպիսով, առաջին 20-ում ընդգրկված արական սեռի 14 ներկայացուցիչներից 7-ը չեն ծառայել բանակում: Իսկ ովքեր են նրանք՝ ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյան, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյան, ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյան, «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյան, ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյան, տնտեսագետ Անդրանիկ Թևանյան եւ բժիշկ Արմեն Չարչյան:

Իհարկե, բանակում չծառայածներ կարող են լինել նաեւ ցուցակի մյուս հորիզոնականներում եւս: Սակայն հատկապես այս իրավիճակում, երբ երկիրը պատերազմական վիճակում է, բանակում չծառայածները չպետք է գերակշռեն որեւէ ուժի ցուցակներում:

  • Կիսվել: