Հայաստան այցելելուց հետո Կլաարը կմեկնի Ադրբեջան
Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը կայցելի Ադրբեջան։ Այս մասին հայտնել են ԵՄ հատուկ ներկայացուցչի գրասենյակից, տեղեկացնում է АПА-ն:
՛՛Այս շաբաթ սպասվում է ԵՄ հատուկ ներկայացուցիչ պարոն Կլաարի այցը Հայաստան և Ադրբեջան։ Բաքվի համար ստույգ ամսաթիվը դեռ հաստատված չէ, սակայն այս այցը կկայանա Երեւան այցից հետո՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:
Այսօր ավելի վաղ հայտնել էինք, որ Կլաարը կժամանի Հայաստան: