«Հայ ժողովուրդը հազարամյակներ առաջ ունեցել է պետություն, այսօր էլ ունի, և այդտեղ լուրջ ներդրում ունի Դաշնակցությունը»․ Աղազարյան
Ես, իհարկե, այնքան չկամ, որ ինձ թույլ տամ քննադատել պարոն Հակոբ Մովսեսին։ Ես ուղղակի կկիսվեմ իմ մտքերով և եթե ինչ-որ տեղ, համենայն դեպս,անցնեմ չափը, կներեք։ Այս մասին Ազգային ժողովում ելույթի ժամանակ ասաց նախկին ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը
«Ես հիշում եմ մի շրջան, հաճախում էի «Կետիկնեց», և դուք էլ էիք այնտեղ գալիս։ Աշխատում էի այնպես, որ ձեզ մոտիկ նստեմ, որովհետև երբ դուք էիք խոսում, իմ սեղանի գործընկերներն էլ էին լռում՝ ձեր խոսքերը լսելու համար։ Իրապես շատ հաճելի էր ձեզ լսել։ Ես նույնիսկ իմ միակ գրքում այդ էպիզոդը շատ լավ նկարագրել եմ։
Ասում են՝ Սերժ Սարգսյանի ժամանակ էր լավ, թե Ռոբերտ Քոչարյանի ժամանակ։ Ասում է՝ գրողի ծոցը Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանի ժամանակ ես 35 տարեկան էի։ Հիմա նայում եմ՝ դեժավյու եմ ապրում, որովհետև նույն իրավիճակն է՝ մի քիչ ուրիշ դեմքերով, բայց նույն կրքոտությամբ»,- ասել է նա։
Պատգամավորը պատմական համեմատություն է անցկացրել նաև 1992–93 թվականների քաղաքական իրադարձությունների հետ՝ հիշեցնելով խորհրդարանում տեղի ունեցող բանավեճերը Դաշնակցության և այն ժամանակվա իշխող ուժի՝ ՀՀԿ-ի միջև։
Աղազարյանի խոսքով՝ անկախ քաղաքական գնահատականներից, պետք է հաշվի առնել պատմական դերակատարումները․
«Հայ ժողովուրդը աշխարհի մի քանի ժողովուրդներից է, որը հազարամյակներ առաջ ունեցել է պետություն և այսօր էլ ունի պետություն, ու այդտեղ լուրջ ներդրում ունի Դաշնակցությունը»,- հայտարարել է նա։


