շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Հայ ժողովրդի գիտակից հատվածը պայքարում է երկու ճակատով` արտաքին և ներքին. Սեյրան Օհանյան

Հայ ժողովրդի գիտակից հատվածը պայքարում է երկու ճակատով` արտաքին և ներքին. Սեյրան Օհանյան

Արտաքին ճակատում մարդիկ պայքարում են թշնամիների դեմ, իսկ ներքին ճակատում` իշխանությունների պարտվողական դիրքորոշման դեմ։ Ե՛վ արտաքին, և՛ ներքին ճակատները հաճախ միասին են գործում` հանդես գալով Անկախության հռչակագրի, ինչպես նաև Սահմանադրության դեմ, ԱԺ-ում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

«Այս իրավիճակից ելքը մեկն է` պետք է հաղթել առաջին հերթին ներքին ճակատում, այսինքն` ազատվել ապազգային իշխանությունից, ձևավորել նորմալ կառավարման համակարգ։ Ապագայի համար պետք է աշխատել հենց Հայաստանի Անկախության հռչակագրի պահանջների համաձայն, պետք է գործել ոչ թե ապազգայինի դեմ, այլ հանուն»,- նշեց նա։

  • Կիսվել: