շաբաթ, հունիս 13
13 / 6 / 2026
Հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերություններում ընթացող գործընթացները պետք է դառնան աշխատանքային շփումների մաս. Փաշինյան

Հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերություններում ընթացող գործընթացները պետք է դառնան աշխատանքային շփումների մաս. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի պաշտոնյաների միջև շփումները պետք է աստիճանաբար դառնան աշխատանքային և առօրյա փոխգործակցության մաս։

Նրա խոսքով՝ տարածաշրջանային հարաբերություններում արդեն նկատվում են որոշակի տեղաշարժեր, այդ թվում՝ օդային հաղորդակցության ընդլայնման ուղղությամբ։ Փաշինյանը նշել է, որ թուրքական ավիաընկերությունների կողմից արդեն իրականացվում են թռիչքներ դեպի Հայաստան, և քննարկվում է նաև Գյումրիի օդանավակայանի ներգրավումը այդ գործընթացում։

Վարչապետի խոսքով՝ նման զարգացումները պայմանավորված են կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածություններով և շարունակվող աշխատանքային գործընթացով։

Անդրադառնալով հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին՝ Փաշինյանը նշել է, որ նպատակն այն է, որպեսզի հնարավորինս արագ ստորագրվի խաղաղության համաձայնագիրը։ Նրա խոսքով՝ բանակցությունները շարունակվում են տարբեր ուղղություններով։

Վարչապետը հավելել է, որ տարածաշրջանային կայունության հաստատումը պահանջում է շարունակական աշխատանք և քաղաքական կամք՝ բոլոր կողմերից։

  • Կիսվել: