հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Հայ-ռուսական հարաբերություններում կան որոշ խնդիրներ. ՀՀ ԱԳ նախարար

Հայ-ռուսական հարաբերություններում կան որոշ խնդիրներ. ՀՀ ԱԳ նախարար

Հայաստանը շարունակելու է զարգացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ, այս մասին ԱԺ-ում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:

«Մենք բազմաոլորտ կապերով ենք կապված, հիմա, իհարկե, այս հարաբերություններում կան որոշ խնդիրներ: Շատ բաներից մենք բավարարված չենք, շատ բաներից զարմանում ենք, որքան հասկանում եմ` Ռուսաստանում էլ նման վերաբերմունք կա», - նշեց նա:

Միրզոյանն ընդգծեց`Հայաստանը համոզված է` այն, ինչից ռուս գործընկերները զարմանում են, հետևանք է այն քաղաքականության, որը հայկական կողմը տեսել է զանազան մեդիաեթերներում և այլն:

«Բայց սա առանձին թեմա է, մենք որևէ այլ դիրքորոշում չունենք, քան կառուցողական կերպով խնդիրները քննարկել, հասկանալ, հարթել ու բարեկամաբար առաջ շարժվել: Մենք աշխատում ենք այս ուղղությամբ, հուսանք` կստացվի»,- նշեց ԱԳ նախարարը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: