երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Հայ-ռուսական հարաբերությունների համար 2022-ը նշանակալից է. մեր երկրները նշելու են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը. Կոպիրկին

Հայ-ռուսական հարաբերությունների համար 2022-ը նշանակալից է. մեր երկրները նշելու են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը. Կոպիրկին

Հայաստանի ու Ռուսաստանի դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը նշանավորելու համար մշակվում է միջոցառումների լայն ծրագիր: Այս մասին այսօր Երևանում մեկնարկած «Նոր սերունդ 2021» ֆորումի շրջանակներում ասել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

պատասխանելով երիտասարդների հարցերին՝ նա նշել է. «Հայ-ռուսական հարաբերությունների համար 2022 թվականը նշանակալից է նաև մեկ այլ պատճառով՝ հաջորդ տարի մեր երկրները նշելու են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը և Բարեկամության, համագործակցության և փոխադարձ պայմանագրի ստորագրման 25-ամյակը։

Այսօր երկու երկրների արտգործնախարարությունների հովանու ներքո մշակվում է միջոցառումների լայն ծրագիր, որն ամբողջությամբ կարտացոլի նշված հոբելյանների նշանակությունը։ Մասնավորապես, հոբելյանական տարվա շրջանակներում նախատեսվում է ստորագրել 2022-2025 թվականների մշակութային համագործակցության միջգերատեսչական նոր ծրագիր, որի առանցքային միջոցառումներից են լինելու Ռուսաստանի օրերը Հայաստանում և Հայաստանի օրերը Ռուսաստանում»:

 

 

 

  • Կիսվել: