հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Հայ-ռուսական երկկողմ հարաբերությունները զարգանում են ռազմավարական գործընկերության ոգով. ՌԴ դեսպանի խորհրդական

Հայ-ռուսական երկկողմ հարաբերությունները զարգանում են ռազմավարական գործընկերության ոգով. ՌԴ դեսպանի խորհրդական

Հայ-ռուսական երկկողմ հարաբերությունները զարգանում են ռազմավարական գործընկերության ոգով և դառնում են առավել բազմակողմանի։ Այս մասին ՀԱՊԿ-ի ստեղծման 20-ամյակին նվիրված «ՀԱՊԿ ներկան ու ապագան. Հավաքական անվտանգության պայմանագրի 30-ամյակին և կազմակերպության ստեղծման 20-ամյակին» խորագրով Երևանում անցկացվող միջազգային համաժողովին հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանության խորհրդական Դմիտրի Պանտելինը:

«Ռազմական ոլորտում հայ-ռուսական փոխգործակցությունն ուղղված է երկու երկրների անվտանգության ապահովմանը։ Իսկ ՀԱՊԿ-ին անդամակցությունը մեր համագործակցությունը բարձրացրեց աննախադեպ, որակապես նոր դաշնակցային մակարդակի՝ կուտակելով լայն ներուժ՝ մարտահրավերների և սպառնալիքների լայն շրջանակի հակազդելու համար»,- ընդգծել է դիվանագետը։

Անդրադառնալով տարեսկզբին Ղազախստանում տեղ գտած իրադարձություններին՝ Պանտելինը նշել է, որ այնտեղ ՀԱՊԿ-ի խաղաղապահ գործողությունը թույլ է տվել բացահայտել կազմակերպության անդամ պետությունների գործնական փոխգործակցության թույլ կողմերը: Նրա խոսքով՝ ՀԱՊԿ անդամները, սակայն, տեղում չեն դոփում և շարունակում են կատարելագործել ռազմական ոլորտում համագործակցությունը:

  • Կիսվել: