կիրակի, հունիս 30
30 / 6 / 2024
Հայ-չինական կրթական համագործակցությունը մեծ  հեռանկարներ և ներուժ ունի. Չինաստանի դեսպան

Հայ-չինական կրթական համագործակցությունը մեծ հեռանկարներ և ներուժ ունի. Չինաստանի դեսպան

Հայ-չինական կրթական համագործակցությունը մեծ հեռանկարներ և ներուժ ունի։ Այդ մասին Այս մասին այսօր ասաց Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպան պարոն Ֆան Յոնգը, ելույթ ունենալով «Հայաստան- Չինաստան մշակութային երկխոսություն» գիտաժողովին, որը անցկացվեց ՀՀ ԳԱԱ-ում:

«Հայ-չինական կրթական համագործակցությունը մեծ հեռանկարներ և ներուժ ունի։ Նախորդ տարի նախագահ Սի Ծինփինը «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» միջազգային համագործակցության երրորդ գագաթնաժողովին ներկայացրած ելույթում հայտարարել է, որ Չինաստանը հադես է գալիս «Գոտի և ճանապարհ» նախաձեռնության բարձրորակ զարգացման աջակցության ութ հիմնարար գործողություններով, որոնցից առանձնանում է «Լուպանի արհեստանոց» անվանումը կրող ծրագրի իրականացումը, որը ենթադրում է համագործակցություն մասնագիտական կրթության ոլորտում։ Չինաստանը շարունակելու է տրամադրել «Մետաքսե ճանապարհ» ծրագրի շրջանակներում գործող կառավարական կրթաթոշակները և նախանշել կրթական համագործակցության բարձրորակ զարգացման հիմնական ուղղությունները։

Հավատացած եմ, որ հայ-չինական կրթական համագործակցությունը կնպաստի հայ և չին ժողովուրդների բարեկամության ամրապնդմանը և հույս եմ հայտնում, որ համագործակցության նոր հեռանկարներ են բացվելու՝ ապահովելու կրթամշակութային համագործակցության և երկկողմ հարաբերությունների նոր զարգացումը», - նշեց դեսպանը:

  • Կիսվել: