ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
«Իմ քայլը» աններելի հանցանք է գործել ողջ հայ ժողովրդի նկատմամբ. ՀԱԿ

«Իմ քայլը» աններելի հանցանք է գործել ողջ հայ ժողովրդի նկատմամբ. ՀԱԿ

Հայ Ազգային Կոնգրեսի արձագանքը «Իմ Քայլը» խմբակցության հայտարարությանը 

«ՀՀ ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության հայտարարությունը ցույց է տալիս, որ գործող իշխանությունը դեռևս չի հասկացել , թե ինչպիսի ահավոր փորձանք է բերել Արցախի և Հայաստանի գլխին՝ աններելի հանցանք գործելով ողջ հայ ժողովրդի նկատմամբ։  

Հայտարարությունը միաժամանակ ակնհայտ է դարձնում,  որ իշխանությունը կտրականապես մերժում է Հայաստանի ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման սահմանադրական ճանապարհը և, փաստորեն, որդեգրել է առճակատումը խորացնելու դիրքորոշում։ Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ իբրև-թե իր իսկ դավանած սկզբունքների՝ ժողովրդավարության և պառլամենտարիզմի կոպիտ ոտնահարում»,- ասվում է ՀԱԿ հայտարարության մեջ։

  • Կիսվել: