հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Հայ Առաքելական եկեղեցու դեմ անմակարդակ ու կազմաքանդող արշավ է ընթանում, որը պետք է կասեցնել․ Նաիրա Զոհրաբյան

Հայ Առաքելական եկեղեցու դեմ անմակարդակ ու կազմաքանդող արշավ է ընթանում, որը պետք է կասեցնել․ Նաիրա Զոհրաբյան

Մենք պետք է առնվազն նվազագույն հարգանք ունենանք պետական ինստիտուտների և հոգևոր ինստիտուտների հանդեպ: Մեզ համար քննարկելի չէ կաթողիկոսի դիմումը, դրա հասցեատերը դատարանն է, և դատարանը կորոշի՝ ինչպես վերաբերվել կաթողիկոսի հայտարարությանը, այդ մասին ԱԺ-ում ընթացող ավանդական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Պատգամավորը Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ արշավը որակեց «անմակարդակ ու կազմաքանդող», որը պետք է կասեցնել։

«Զարմանալի է, որ իշխանության մեջ էլ կան մարդիկ, ովքեր չեն տեսնում ատելության գեներացիան։ Սա կասեցնել է պետք, չի կարելի որևէ մեկին վիրավորել։ Ցանկացած անհամաձայնություն կարելի է հայտնե կոռեկտ։ Հայհոյում է նա, ով հայհոյանքից բացի որևէ արգումնետ չունի», -հայտարարեց Զոհրաբյանը։

  • Կիսվել: