ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հայ-ադրբեջանական սահմանին վերջին իրադարձությունն ընդհանրապես որևէ կապ չունի Ղարաբաղի հետ. Պուտին

Հայ-ադրբեջանական սահմանին վերջին իրադարձությունն ընդհանրապես որևէ կապ չունի Ղարաբաղի հետ. Պուտին

Հայ-ադրբեջանական սահմանին վերջին իրադարձությունն ընդհանրապես որևէ կապ չունի Ղարաբաղի հետ: Այս մասին լրագրողների հետ զրույցում մասին ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Վերջին իրադարձությունը ընդհանրապես որևէ կապ չունի Ղարաբաղի հետ, դա բոլորովին այլ շրջանում է՝ հայ-ադրբեջանական սահմանին: Իսկապես, մենք ցավում ենք զոհերի համար՛՛:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էին, որ Պուտինը հայտարարել էր, թե Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությունը հաջողվել է դադարեցնել այդ թվում առաջին հերթին Ռուսաստանի աջակցությամբ և ազդեցությամբ:

 

  • Կիսվել: