ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարվածությունը պահանջում է անհապաղ միջոցառումների ընդունում. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ

Հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարվածությունը պահանջում է անհապաղ միջոցառումների ընդունում. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը ելույթ է ունեցել կազմակերպության միավորված շտաբի նիստում, որտեղ անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված ճգնաժամային իրավիճակին:

Նա ընդգծել է, որ իրավիճակը պետք է կարգավորվի քաղաքական-դիվանագիտական եղանակներով. ՛՛Երկարատև խաղաղության հաստատման հեռանկարն ամրապնդվում է ռուսական խաղաղապահ զորակազմի գործունեությամբ և շարունակվող բանակցային գործընթացով՛՛:

Սեմերիկովը նաև նշել է. ՛՛Վերջերս հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարվածությունը պահանջում է անհապաղ միջոցառումների ընդունում, առաջին հերթին՝ քաղաքական-դիվանագիտական բնույթի՛՛:

 

 

  • Կիսվել: