շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած վերջին փոխհրաձգությունները ցույց տվեցին, որ այս տարածաշրջանում իրավիճակը դեռ մինչև վերջ չի հանդարտվել․ Պուտին

Հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած վերջին փոխհրաձգությունները ցույց տվեցին, որ այս տարածաշրջանում իրավիճակը դեռ մինչև վերջ չի հանդարտվել․ Պուտին

Հայ-ադրբեջանական սահմանին վերջին կրակոցները ցույց տվեցին, որ իրավիճակը այս տարածաշրջանում դեռ ամբողջությամբ չի հանդարտվել, այս պայմաններում մեծանում է ռուսական դիվանագիտության դերը հետագա կարգավորման համար: Այս մասին այսօր ուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության կոլեգիայի նիստում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Նա հիշեցրել է, որ մեկ տարի առաջ Ռուսաստանի ակտիվ միջնորդական ջանքերի շնորհիվ կանգնեցվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը։

"Սակայն վերջերս հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած փոխհրաձգությունները ցույց տվեցին, որ այս տարածաշրջանում իրավիճակը դեռ մինչև վերջ չի հանդարտվել։ Կայունության ապահովման համար խիստ պահանջված են ռուսական խաղաղապահ զորակազմի ջանքերը՝ որպես հրադադարի ռեժիմի եւ խաղաղ բնակչության անվտանգության երաշխավոր:

Անկասկած աճում է ռուսական դիվանագիտության դերը Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ վիճելի հարցերի կարգավորման ուղղությամբ ջանքերի շարունակման գործում", - ընդգծել է Ռուսաստանի նախագահը:

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: