հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Հայ-ադրբեջանական սահմանի տավուշյան հատվածում իրավիճակը հանգիստ է․ Տավուշի մարզպետարան

Հայ-ադրբեջանական սահմանի տավուշյան հատվածում իրավիճակը հանգիստ է․ Տավուշի մարզպետարան

ՀՀ Տավուշի մարզպետարանը հայտնում է, որ  Հայ-ադրբեջանական սահմանի տավուշյան հատվածում իրավիճակը հանգիստ է։

«Եվս մեկ անգամ հորդորում ենք չտարածել ապատեղեկատվություն, չվտանգել մեր սահմանների և սահմանապահ բնակիչների անվտանգությունը:

Հարգելի տավուշցիներ, շրջանցեք թշնամու կողմից տարածվող ապատեղեկատվությունը: Տավուշի մարզի յուրաքանչյուր բնակչի անվտանգության երաշխավորը հայկական բանակն է և հայ զինվորը»,-նշված է հայտարարությունում։

  • Կիսվել: