երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման հարցը առաջնահերթություն է ԱՄՆ-ի համար. Լիբբի

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման հարցը առաջնահերթություն է ԱՄՆ-ի համար. Լիբբի

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման հարցը առաջնահերթություն է Վաշինգտոնի համար՝ հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը: Մարկ Լիբբիի խոսքով՝ վերջին շրջանում կարգավորման գործընթացում որոշակի առաջընթաց և հնարավորություններ են նկատվում:

«Վաշինգտոնը ոչինչ չի կարող պարտադրել, սակայն պատրաստ է հնարավորինս աջակցել Բաքվին և Երևանին՝ հասնելու խաղաղության»,- նշել է դեսպանը։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը չի ձգտում վերահսկել կարգավորման գործընթացը և կողջունի ռուսական միջնորդությունը, եթե դրա արդյունքը կողմերի համար ընդունելի կայուն և արժանապատիվ խաղաղությունը լինի:

Լիբբին մտահոգություն է հայտնել Հայաստան-Ադրբեջան սահմանին իրավիճակի հետ կապված, կոչ արել թուլացնել լարվածությունը:

Ամերիկացի պաշտոնյան անդրադարձել է ԱՄՆ-Ադրբեջան շփումներին, ընդգծել՝ Բաքվում է դրական օրակարգով և, չնայած երկկողմ հարաբերություններում վերջին շրջանի լարվածությանը, պատրաստ է նպաստել գործակցության խորացմանը, այդ թվում՝ էներգետիկ անվտանգության, կլիմայի փոփոխության, Ուկրաինային հումանիտար աջակցության հարցերում։

  • Կիսվել: