շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հայ–ադրբեջանական կարգավորումը  կնպաստի Թուրքիա–Հայաստան հարաբերությունների կարգավորմանը. Էրդողան

Հայ–ադրբեջանական կարգավորումը կնպաստի Թուրքիա–Հայաստան հարաբերությունների կարգավորմանը. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ Ադրբեջան այցի ժամանկ Ալիեւի հետ քննարկել են Հայաստան–Ադրբեջան եւ Հայաստան–Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացները։

Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե Հայաստանի եւ  Ադրբեջանի միջեւ խաղաղության գործընթացի առաջընթացը Թուրքիա–Հայաստան հարաբերությունների կարգավորմանը մեծ օգուտ կտա։ «Բազմաթիվ տառապանքներից հետո տարածաշրջանում խաղաղության դռան բացվելն  ենք տեսնում»,–ասել է Էրդողանը։

  • Կիսվել: