Հայ-ադրբեջանական հարաբերությունների վերջնական կարգավորման դեպքում Արեգ Քոչինյանը չի լինի Ադրբեջանում Հայաստանի դեսպանը
Հայ-ադրբեջանական հարաբերությունների վերջնական կարգավորման դեպքում Արեգ Քոչինյանը չի լինի Ադրբեջանում Հայաստանի դեսպանը։
«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության համակարգող Արեգ Քոչինյանը հերքեց այն տեղեկությունները, թե հարաբերությունների կարգավորումից հետո ինքը կարող է նշանակվել դեսպան։
«Պատրա՞ստ եք ստանձնել այդ պատասխանատվությունը»,– հարցին Քոչինյանը ծիծաղով արձագանքեց՝ նշելով․
«Իմ կյանքի ընթացքում արդեն մեկ անգամ հրաժարվել եմ դիվանագիտական ծառայությունից, երբ ավարտել եմ դիվանագիտական ակադեմիան, և չեմ պատրաստվում վերանայել այդ որոշումը։ Դիվանագետ չեմ ուզում լինել, այնպես որ՝ ոչ»,– ասաց նա։


