Հայ-ադրբեջանական հարաբերությունների հարցը ներառվել է Եվրախորհրդում Լեհաստանի նախագահության գործունեության ծրագրում
Լեհաստանը ներկայացրել է ԵՄ խորհրդում գործողությունների ծրագիրը, ըստ որի՝ նախագահության առաջնահերթություններից է լինելու նաև Հարավային Կովկասում կայունության հաստատումը:
՛՛Լեհաստանը ձգտելու է կարգավորել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները և կայունացնել իրավիճակը Հարավային Կովկասի տարածաշրջանում՛՛,- ասված է Եվրոպական խորհրդում նախագահության ժամանակ Լեհաստանի գործողությունների ծրագրում։
Նացի այդ՝ փաստաթղթում աև նշվում է. «Սա թույլ կտա զարգացնել համագործակցությունը ԵՄ-ի հետ։ Սա նաև աջակցություն կլինի վրաց ժողովրդի՝ Եվրամիությանն անդամակցելու ձգտումներին՛՛: