երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Հավերժի ճամփան բռնելով՝ Կոմանդոսը մեր պատմության հսկաներից է այլևս. Ավինյան

Հավերժի ճամփան բռնելով՝ Կոմանդոսը մեր պատմության հսկաներից է այլևս. Ավինյան

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը գրառում է արել Արկադի Տեր-Թադևոսյանի՝ Կոմանդոսի մահվան առթիվ:

«Կոմանդոսը հայ ռազմական արվեստի խոշոր գործիչներից էր, որը ոչ միայն պատկերացնում էր ռազմական գիտելիքի տեսական կողմը, այլև գործնականում ապացուցել էր դրա կիրառելիությունը` Շուշիի ազատագրման օպերացիայի իրականացմամբ։

Հավերժի ճամփան բռնելով` Կոմանդոսը մեր պատմության հսկաներից է այլևս, որն իր գործով և կերպարով հմուտ ռազմական գործչի օրինակ է։ Մարդ, որի ժամանակակիցը լինելու բախտ է վիճակվել բոլորիս, և որից, որպես օրինակելի գործչի, պիտի սովորեն հաջորդ սերունդները»,- նշված է փոխվարչապետի գրառման մեջ։

  • Կիսվել: