Հավատում ենք տարածաշրջանում խաղաղությանը․ Իրանի ԱԳՆ
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն իր թվիթերյան էջում ամփոփել է իր այցը Հայաստան:
Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Հայաստան կատարած այցի ընթացքում հանդիպել եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ: Քննարկեցինք տարածաշրջանային հարցեր և երկկողմ հարաբերությունների դինամիկան, ինչպես նաև Հարավային Կովկասում տեղի ունեցող վերջին զարգացումները։
Այս համատեքստում, երեկ երեկոյան Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների հետ զրույցում քննարկվել է տարածաշրջանային 3+3 ձևաչափը։
Մենք հավատում ենք, որ տարածաշրջանում խաղաղությունը, կայունությունը, զարգացումը հնարավոր կլինեն այս գործընթացում հարևան երկրների մասնակցության շնորհիվ:
Իրանի և ԵԱՏՄ-ի միջև համագործակցության ընդլայնումը հստակ հեռանկարներ կստեղծի Թեհրանի և Երևանի միջև գործարար հարաբերությունների զարգացման համար՛՛: