շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
 Հավասարակշռված ու խելամիտ որոշումներ կայացնելով...«Հայաստանի Հանրապետություն»

Հավասարակշռված ու խելամիտ որոշումներ կայացնելով...«Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Արդեն մեկ շաբաթ է` ադրբեջանական զինծառայողները գտնվում են ՀՀ տարածքում եւ բանակցությունները դեռ ցանկալի արդյունքը չեն տվել։ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ԱԽ երեկվա նիստում հայտարարեց, որ «ռազմաքաղաքական իրադրությունն ամսի 12-ից հետո համարում է անփոփոխ: Այսինքն, ռազմաքաղաքական առումով մեծ փոփոխություններ տեղի չեն ունեցել, որոշ խմբեր դուրս են եկել, բայց դրանից իրադրությունը չի փոխվել»: Իսկ դա, ըստ նրա, նշանակում է, որ պետք է շարունակենք գործարկել ՀԱՊԿ մեխանիզմները եւ աշխատենք հայ-ռուսական դաշնակցային մեխանիզմների գործարկման ուղղությամբ:

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանը Հայաստանին եւ Ադրբեջանին աջակցություն է առաջարկել սահմանազատման եւ սահմանների գծանշման հարցերում: Եթե մենք ունեցանք հայ-ադրբեջանական պետական սահման, ապա դրանով կընդունենք Արցախի երեք տասնամյակից ավելի պայքարի ձախողումը։

Իրանը հիանալի գիտակցում է այն վտանգները, որոնք բխում են Հայաստանի հարավային սահմանների նկատմամբ Ադրբեջանի հեռահար նպատակներից...»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: