կիրակի, հունիս 16
16 / 6 / 2024
 Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության որ երկու երկրի մասին էր խոսում Փաշինյանը․ Զատուլին

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության որ երկու երկրի մասին էր խոսում Փաշինյանը․ Զատուլին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձում է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի դեմ պատերազմում պարտության համար ամբողջ պատասխանատվությունը գցել Ռուսաստանի վրա։ Այս մասին Gazeta.Ru-ի հետ զրույցում ասել է Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։

Նա այսպես է մեկնաբանել Փաշինյանի երեկվա մեղադրանքները ՀԱՊԿ անդամ երկու երկրի հասցեին՝ 2020 թվականին Բաքվին օգնություն ցուցաբերելու համար։

«Իմ դիրքորոշումը վաղուց հայտնի է. Փաշինյանը ստախոս է և սրիկա, որը փորձում է հայ ժողովրդի զայրույթն ուղղել դեպի Ռուսաստան՝ ձախողվելով և կորցնելով այն ամենը, ինչի համար երկար տարիներ պայքարել են իր նախորդները և ողջ հայ ժողովուրդը»,- ասել է Զատուլինը։

Պետդումայի անդամը պարզաբանել է, թե Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության որ երկու երկրի մասին էր խոսում Փաշինյանը։

«Կարելի է համարել Ռուսաստանը և Բելառուսը: Իմ կարծիքով՝ դրա համար պետք չէ ենթադրություններ անել»,- հայտարարել է Զատուլինը։


  • Կիսվել: