կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Հավաքագրված հարկային եկամուտները աճել են 12.7 տոկոսով․ ՊԵԿ

Հավաքագրված հարկային եկամուտները աճել են 12.7 տոկոսով․ ՊԵԿ

Հայաստանում 2021-ի հունվար-հոկտեմբերին հավաքագրված հարկային եկամուտները նախորդ տարվա նույն ժամանակի նկատմամբ աճել են 12.7 տոկոսով, ասել է ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն ԱԺ տնտեսական ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում կայացած բյուջետային քննարկումների ժամանակ:

«2021-ի հունվար-հոկտեմբերին հարկային եկամուտների բացարձակ աճը 2020-ի նույն ժամանակի համեմատ կազմում է շուրջ 144 մլրդ, 12.7 տոկոսով ավելի հարկ է հավաքագրվել»,- ասաց Բադասյանը:

Անդրադառնալով գրանցված աշխատատեղերին՝ ՊԵԿ նախագահն ասաց, որ հունվար-սեպտեմբերին հարկման բազա ունեցող անձանց թվաքանակը կազմում է 651 հազար 141: «Սա պատմության մեջ բացարձակ ռեկորդ է: Երբեք այսքան ակտիվ եկամտային հարկ վճարող անձ չենք ունեցել: Անձի հաշվարկով միջին աշխատավարձը 223 հազար 137 է, ընդհանուր հարկման բազան կազմել է 145.294 մլրդ»,-նշեց Բադասյանը:

  • Կիսվել: