կիրակի, մայիս 26
26 / 5 / 2024
Հատուկ կրթաթոշակ Սինոփսիսի կողմից՝ Երևանի և Գյումրու ՏՏ ոլորտի ուսանող-աղջիկների համար

Հատուկ կրթաթոշակ Սինոփսիսի կողմից՝ Երևանի և Գյումրու ՏՏ ոլորտի ուսանող-աղջիկների համար

Սինոփսիս Արմենիան այսօր հայտարարում է, որ արդեն երրորդ տարին է, ինչ Սինոփսիս ընկերությունը կազմակերպում է «GIRLS GO Engineering» մրցույթը՝ աղջիկներին դեպի ճարտարագիտություն ուղղորդելու, տեխնոլոգիական ոլորտում կարիերա սկսել ցանկացող աղջիկներին ոգեշնչելու և խրախուսելու համար: Սինոփսիս Արմենիայի մամուլի ծառայության հայտարարության մեջ նշվում է․

«Եթե երրորդ կամ բարձր կուրսի ուսանող ես, սովորում ես Երևանում կամ Գյումրիում՝ տեղեկատվական տեխնոլոգիաներ, համակարգչային գիտություն, համակարգչային ճարտարագիտություն (ավտոմատացում, ռոբոտաշինություն, էլեկտրոնիկա, մեխատրոնիկա) և հեռահաղորդակցություն ուղղություններով, ունես բարձր առաջադիմություն, առաջնորդության հմտություններ, ինչպես նաև բավարար տիրապետում ես անգլերեն լեզվին, ապա շտապի՛ր դիմել «GIRLS GO Engineering» մրցույթին։

Մենք ունենք հատուկ մրցանակ՝ ԿՐԹԱԹՈՇԱԿ (2021-2022 ուս․ տարվա համար մինչև $1500 ուսման վարձի չափով):

Եթե համապատասխանում ես վերոնշյալ չափանիշներին, ապա լրացրու հետևյալ դիմում հայտի ձևը՝ https://forms.office.com/r/JqQ3zbQi91, և ուղարկիր քո միջին որակական գնահատականի (ՄՈԳ) տեղեկագիրը [email protected] հասցեին՝ վերնագրի դաշտում նշելով «Քաղաք, Անուն Ազգանուն» մինչև հուլիսի 31-ը ներառյալ։

Ընտրված թեկնածուները կհրավիրվեն վերջնական հարցազրույցի կազմակերպիչների հետ: Անկախ ընտրությունից՝ բոլոր մասնակիցները կտեղեկացվեն վերջնական արդյունքների մասին»:

  • Կիսվել: