կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Հաճույքով ընդունում եմ Ձեր հրավերը՝ գալ և բացահայտել Արցախն ու արցախցիներին. ֆրանսիացի պատգամավորը՝ ԱՀ ԱԺ նախագահին

Հաճույքով ընդունում եմ Ձեր հրավերը՝ գալ և բացահայտել Արցախն ու արցախցիներին. ֆրանսիացի պատգամավորը՝ ԱՀ ԱԺ նախագահին

Ֆրանսիայի խորհրդարանի Վերին պալատի (Սենատի) Հանրապետական կուսակցության խմբակցության նախագահ Բրունո Ռըտայոն շնորհակալական նամակ է հղել ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանին:

Նամակում ասված է. «Պարո՛ն նախագահ Ազգային ժողովի,
 
Կցանկանայի անկեղծորեն շնորհակալություն հայտնել Ձեր նամակի համար:
 
Ուրախ եմ, որ մեր Խորհրդարանի ընդունած բանաձևը ընդունվեց որպես հույսի նշան այն սարսափելի փորձությունների և ողբերգությունների ժամանակ, որոնց անսահման քաջությամբ բախվեց Ձեր ժողովուրդը:
 
Մաղթում եմ, որ այս հույսը հնարավորինս արագ իրականանա, որպեսզի Արցախը կրկին կարողանա կերտել իր ապագան ազատության և անվտանգության մեջ:
 
Եվ հաճույքով և պատվի զգացումով եմ ընդունում Ձեր ջերմ հրավերը՝ գալ և բացահայտել Արցախն ու արցախցիներին, երբ իրավիճակը դա թույլ տա:
 
Վերահաստատելով Ձեզ իմ կատարյալ աջակցությունը, ընդունեք, խնդրեմ, պարոն Նախագահ, հարգանքներիս խորին հավաստիքը:
 
Ձեռագիր՝
 
Կարող եք վստահ լինել իմ լիակատար աջակցության և ձեր կողմից պաշտպանվող Արցախ երկիր այցելելու ցանկության մեջ:
 
Բրունո Ռըտայո»:
 

  • Կիսվել: