չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Հաստատվել են միասնական քննությունների օրերը

Հաստատվել են միասնական քննությունների օրերը

Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի պաշտոնակատարի հրամանով՝ հաստատվել են 2021 թվականի միասնական քննությունների օրերը: Համաձայն հրամանի` միասնական քննությունների համար, ըստ առարկաների, սահմանված են հետևյալ օրերը՝

8.06.2021 թ. - «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Համաշխարհային պատմություն».
11.06.2021 թ. - «Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն», «Իտալերեն», «Իսպաներեն», «Պարսկերեն».
15.06.2021 թ. - «Հայոց լեզու և հայ գրականություն».
18.06.2021 թ. - «Մաթեմատիկա».
22.06.2021 թ. - «Հայոց պատմություն», «Ֆիզիկա».
25.06.2021 թ. - «Քիմիա», «Ռուսաց լեզու»:

Բուհերի ընդունելության բանավոր քննությունները տեղի կունենան հունիսի 26-ից հուլիսի 8-ն ընկած ժամանակահատվածում։

  • Կիսվել: