երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Հաստատվել է կորոնավիրուսի 854 նոր դեպք, ապաքինվել է 211 և մահացել՝ 5 քաղաքացի

Հաստատվել է կորոնավիրուսի 854 նոր դեպք, ապաքինվել է 211 և մահացել՝ 5 քաղաքացի

Մարտի 17-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 180141 դեպք, որոնցից 166913-ն` առողջացած, 3282-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9105 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 784266 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 4181 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 854 նոր դեպք: Ունենք 211 առողջացած և 5 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 841 է:

  • Կիսվել: