կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Հաստատվել է կորոնավիրուսի 753 նոր դեպք

Հաստատվել է կորոնավիրուսի 753 նոր դեպք

Փետրվարի 22-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 753 նոր դեպք, կատարվել է 5588 թեստավորում: Առողջացել է 2075 բուժառու, արձանագրվել է մահվան 16 դեպք:

Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 416510 դեպք, որոնցից 394155-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 12408 բուժառու:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8354 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1593 է: 

Ընդհանուր կատարվել է 2870459 թեստավորում։

  • Կիսվել: