հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Հաստատվել է կորոնավիրուսի 1835 նոր դեպք, մահացել է 50 մարդ

Հաստատվել է կորոնավիրուսի 1835 նոր դեպք, մահացել է 50 մարդ

Նոյեմբերի 5-ի` ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի   1835 նոր դեպք, կատարվել է  11 533 թեստավորում, ապաքինվել է 1987 մարդ, գրանցվել է  50 մահվան դեպք: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
 
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 316 839 դեպք, որոնցից 276 865 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 32 069 պացիենտ:
 
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 6582 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1323 է:
Ընդհանուր կատարվել է 2 157 442 թեստավորում:

  • Կիսվել: