շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Հաստատվել է Հակամենաշնորհային կոմպլաենսի ներդրման վերաբերյալ ուղեցույցը

Հաստատվել է Հակամենաշնորհային կոմպլաենսի ներդրման վերաբերյալ ուղեցույցը

Շահագրգիռ մարմինների հետ քննարկումների արդյունքում Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի կողմից մշակվել և հաստատվել է Հակամենաշնորհային կոմպլաենսի ներդրման վերաբերյալ ուղեցույցը։ Ուղեցույցի ընդունումը միտված է մրցակցային կարգապահության խթանմանը և մրցակցության պաշտպանության վերաբերյալ օրենսդրության խախտման ռիսկերի նվազեցմանը։ Ըստ այդմ՝ ուղեցույցում ներկայացվել են.

•  տնտեսական մրցակցության պաշտպանության վերաբերյալ օրենսդրությունը.

•  տնտեսական մրցակցության բնագավառի իրավախախտումների նկարագիրը` գործնական օրինակներով.

•  հակամենաշնորհային կոմպլաենսի էությունը և նպատակը.

•  միասնական սկզբունքներ և քայլեր տնտեսավարող սուբյեկտների կողմից հակամենաշնորհային կոմպլաենս ներդնելու համար։

Ուղեցույցը վերաբերելի և կիրառելի է բոլոր, այդ թվում՝ փոքր և միջին տնտեսավարող սուբյեկտների համար։ Հարկ է ընդգծել, որ տնտեսավարող սուբյեկտի կողմից մինչև վարույթի ավարտը հակամենաշնորհային կոմպլաենսի ծրագիր ընդունելու և ներկայացնելու հանգամանքը Հանձնաժողովի կողմից կարող է դիտարկվել որպես պատասխանատվության միջոցը մեղմացնող հանգամանք։

Ուղեցույցը հասանելի հետևյալ հղմամբ:

  • Կիսվել: