հինգշաբթի, սեպտեմբեր 17
17 / 9 / 2026
Հաստատ հաջորդ վարչապետը ես եմ լինելու, Փաշինյանն էլ ծափահարելու է. Սամվել Կարապետյան

Հաստատ հաջորդ վարչապետը ես եմ լինելու, Փաշինյանն էլ ծափահարելու է. Սամվել Կարապետյան

Հաստատ հաջորդ վարչապետը ես եմ լինելու, Փաշինյանն էլ ծափահարելու է: Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը:

«Իրական Հայաստանի գաղափարախոսությունը հայրենիք չունենալն է, դրա համար մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի այդ գաղափարախոսությունը Նիկոլ Փաշինյանը չկարողանա առաջ տանել, մի կասկածեք:

Ես մի քանի անգամ արդեն ասել եմ, ինչի կարիք լինի՝ մենք դա անելու ենք, այս գործին խելգլուխ մարդ է պետք, հիմա այդ խելգլուխ մարդը արդեն կա, թողեք հանգիստ մաքրենք, պրծնենք, այդ մարդն էլ՝ կարող է զարմանաք, բայց ես եմ»,- նշել է Կարապետյանը:

  • Կիսվել: