չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Հաշվի առնելով աշխարհում աճող անկայունությունը` խորհրդարանական դիվանագիտությունը կարող է կարևոր դեր խաղալ. ՀՀ ԱԳՆ խոսնակ

Հաշվի առնելով աշխարհում աճող անկայունությունը` խորհրդարանական դիվանագիտությունը կարող է կարևոր դեր խաղալ. ՀՀ ԱԳՆ խոսնակ

ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանն իր թվիթերյան էջում անդրադարձել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգի հանդիպմանը:

«Հաշվի առնելով աշխարհի տարբեր անկյուններում աճող անկայունությունը` խորհրդարանական դիվանագիտությունը կարող է խաղալ կարևոր դեր` նաև բարձրաձայնելով միջազգային իրավունքի խախտումների մասին, տարբեր հնարավոր արդար լուծումների վերաբերյալ հանրային քննարկումները խթանելով` այդպիսով նպաստելով խաղաղության ջանքերին»,- գրել է նա։

 

  • Կիսվել: