կիրակի, հունիս 21
21 / 6 / 2026
Հասել ենք մի տեղ, որը պետք է գնահատվի որպես լավ ու հեռանկարային. Հայաստանը գտնվում է այն բարձրության վրա, որ 2-րդ շարժիչի միանալու ժամանակ է. Նիկոլ Փաշինյան

Հասել ենք մի տեղ, որը պետք է գնահատվի որպես լավ ու հեռանկարային. Հայաստանը գտնվում է այն բարձրության վրա, որ 2-րդ շարժիչի միանալու ժամանակ է. Նիկոլ Փաշինյան

Մենք հասել ենք մի տեղ, որը պետք է գնահատվի որպես լավ ու հեռանկարային, կառավարության այս տարվա վերջին նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա կարծում է, որ պետության հարատևության օրակարգը, որը որդեգրել են 2018-ին, հիմա արդեն գործնական իրականություն է։

«Ես տիեզերանավի օրինակն եմ բերում, որ երբ մի բարձրության ես գալիս, հրթիռները, որ հասցրել են այդ բարձրության ու որոնց մեջ վառելիքը սպառվում է, անջատվում են, միանում է երկրորդ շարժիչը, հիմա ես վստահ ասում եմ, որ Հայաստանը գտնվում է այն բարձրության վրա, որ 2-րդ շարժիչի միանալու ժամանակ է»,- հավելեց նա։

Վարչապետը գործադիրի անդամներին շնորհակալություն հայտնեց 2025 թվականին կատարած աշխատանքների համար, մաղթեց հաջողություններ ու շնորհավորեց գալիք տոների առթիվ։

  • Կիսվել: