հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Հարվածային գործիքներով զբաղվում եմ հենց վաղ առավոտյան կամ ուշ երեկոյան՝ քնի հաշվին. Փաշինյան

Հարվածային գործիքներով զբաղվում եմ հենց վաղ առավոտյան կամ ուշ երեկոյան՝ քնի հաշվին. Փաշինյան

Հարվածային գործիքներով զբաղվում եմ հենց վաղ առավոտյան կամ ուշ երեկոյան՝ քնի հաշվին: Այս մասին փետրվարի 10-ին Հանրային ՀԸ-ի եթերում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով այն մասին, որ քննադատություն կա, թե երբ է հասցնում վարչապետը աշխատել, երբ հարվածային գործիքներ նվագել է սովորում:

Փաշինյանն ասաց, որ ընդհանրապես բոլորին խորհուրդ է տալիս, եթե որևէ բան անելու համար ժամանակ չի հերիքում, արթնանալ մի ժամ շուտ, եթե էլի չի հերիքում, ուրեմն արթնանալ երկու ժամ շուտ, եթե էլի չի հերիքում, արթնանալ երեք ժամ շուտ:

«Իհարկե, քնի պակաս անպայման կառաջանա, բայց աշխատելու համար ժամանակը պետք է ստեղծել: Իմիջիայլոց, ժամանակին ես հիշում եմ, «Ելք» դաշինքի ժամանակ համաժողով էինք անում Կառավարության նիստերի դահլիճում, և այն ժամանակ ես ելույթներից մեկում խոսեցի նրա մասին, որ մեզ պետք է այնպես անել, որ Հայաստանում մարդիկ արթնանան ժամը 6:00-ին։ Այսօր ես արթնանում եմ ժամը 5:00-ին՝ իմ պատկերացրած Հայաստանից մի ժամ շուտ, եթե պետք լինի երկու ժամ շուտ կարթնանամ: Իսկ իմիջիայլոց ասեմ՝ հարվածային գործիքներով զբաղվում եմ հենց վաղ առավոտյան կամ ուշ երեկոյան՝ քնի հաշվին»,-նշեց նա։

Հարցին՝ ինչքան ժամանակ է պետք, որ այդպես նվագի, նա պատասխանեց. «Նախ՝ ես չեմ նվագում, ես սովորում եմ նվագել: Օնլայն վճարովի պլատֆորմ կա, որտեղ մի շատ տաղանդավոր երաժիշտ, շատ տաղանդավոր ուսուցիչ այդ դասերը տալիս է: Ենթադրում եմ՝ ինքը չգիտի, որ ես մասնակցում եմ այդ դասերին կամ չգիտեմ, գուցե գիտի: Օնլայն պլատֆորմ է, վճարովի: Ես նախորդ տարի դեռ հունիսին այդ նվերը ստանալուց հետո 250 դոլար մեկ տարվա համար վճարել եմ և այդ դասընթացներով, այդ մոդուլով մասնակցում եմ: Նրանք, ովքեր հետաքրքրված են, կարող եմ կիսվել, որովհետև ես ավելի շատ հիացած եմ այդ մարդով և իր արած աշխատանքով, թե ինչպես կարող է ինքը զրոյից ուղղակի մարդու ձեռից բռնած ուղեկցել և հարվածային գործիքներ նվագել սովորեցնել»։

  • Կիսվել: