երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հարկավոր է հրաժարվել ՀՀ և ՌԴ միջև կենսալաբորատորիաների նկատմամբ ՌԴ տեսչություն սահմանող հուշագիրը ստորագրելու մտադրությունից. «Սասնա ծռեր»

Հարկավոր է հրաժարվել ՀՀ և ՌԴ միջև կենսալաբորատորիաների նկատմամբ ՌԴ տեսչություն սահմանող հուշագիրը ստորագրելու մտադրությունից. «Սասնա ծռեր»

«Սասնա ծռեր» կուսակցությունը դատապարտում է ըստ էության ազգային հեղափոխության մանդատ ստացած ՀՀ իշխանության հարմարվողական արտաքին քաղաքականությունը և կոչ  անում հրաժարվել գաղութատիրական համակարգին զիջումներ կատարելու միջոցով իրավիճակային լուծումներ որոնելու տրամաբանությունից: Այս  մասին ասվում է կուսակցության տարածած հայտարարության մեջ:

Դրանում նաև նշվում է. «Արդեն կատարված զիջումներն այնքան շատ են, որ մեզ հասցրել են սահմանային վիճակի, ուստի հետագա զիջումներն արդեն լինելու են պետականության հիմքերի հաշվին:

Մի պետության ֆինանսավորմամբ ՀՀ տարածքում իրականացվող գործունեության նկատմամբ մեկ այլ պետությանը տեսչական վերահսկողության հնարավորություն տալը կարող է հանգեցնել ՀՀ ինքնիշխանության և վարկի որակական անկման:

Քանի դեռ ուշ չէ, հարկավոր է սթափվել և, մասնավորապես՝ հրաժարվել ՀՀ և ՌԴ միջև այդ կենսալաբորատորիաների նկատմամբ ՌԴ տեսչություն սահմանող հուշագիրն ստորագրելու մտադրությունից»:

  • Կիսվել: