երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հարգելի և սիրելի մի քանի գեներալների դուր չի գալիս որ մենք կարող ենք իրենց հարցեր ունենալ. Նիկոլ Փաշինյան

Հարգելի և սիրելի մի քանի գեներալների դուր չի գալիս որ մենք կարող ենք իրենց հարցեր ունենալ. Նիկոլ Փաշինյան

Ամենակարևոր խնդիրը, որ այսօր մենք ունենք՝ ժողովրդի և քաղաքացիական իշխանության պահպանելն է։ Այս մասին այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

«Այն ինչ տեղի է ունենում, ես որակում եմ որպես ռազմական հեղաշրջման փորձ։ Դուք գիտեք, որ տեղի ունեցածի ամբողջ պատասխանատվությունը ես վերցրել եմ իմ վրա և փորձել եմ ամեն ինչ անել, որ բոլոր հարցերին ես ինքս պատասխանեմ, բայց մենք եկել ենք մի փուլի, որտեղ ցավոք սրտի մեր բոլոր բարձրաստիճան զինվորականների հարցեր տալուց չեն կարող խուսափել, քանի որ եթե մենք ուզում ենք, որ պատերազմի վերաբերյալ ամբողջ ճշմարտությունը հայտնի դառնա, մենք մեր մի քանի բարձրաստիճան զինվորականների չենք կարող հարցեր չտալ, բայց հարգելի և սիրելի մի քանի գեներալների դուր չի գալիս որ մենք, հանրությունը քաղաքացիական իշխանությունը, կառավարությունը, կարող են իրենց հարցեր ունենալ՝ մի քանի դրվագների վերաբերյալ, բայց դա անխուսափելի է, դա չի նշանակում, որ հարցերի պատասխանների արդյունքում պիտի անպայման ինչ որ բաներ տեղի ունենա, բայց դա անխուսափելի է, դա չի նշանակում, որ այդ ամենի արդյունքում պիտի անպայման ինչ որ բաներ տեղի ունենա, բայց մենք պետք է իմանանք մի շարք հարցերի պատասխաններ՝ կոնկրետ մարտական, ռազմական դրվագների հետ կապված պատասխաններ, պիտի հասկանանք, թե ինչ կապեր են գոյություն ունեցել որոշ բարձրաստիճան սպաների և որոշ քաղաքական շրջանակների միջև, ովքեր էին, որ պատերազմի ընթացքում կապվում էին բանակի հետ և փոխանակ ասեն, որ ձեր մարտերը տարեք, նրանք անընդհատ հորդորում էին, որ պետք է իշխանության խնդիրը լուծեն»,- ասաց վարչապետը, հավելելով. «Էլ չեմ ասում նոյեմբերի 9-ի հեղաշրջման փորձը, երբ որ պարզվեց, որ կան շրջանակներ, ովքեր պատրաստվում են հարձակվել կառավարության բարձրաստիճան ներկայացուցիչների վրա, հաշվեհարդար տեսնել, որպեսզի նաև պատերազմի վերաբերյալ ամբողջ ճշմարտությունը ի հայտ չգա»։ 

Նա նշեց, որ այս հարցերի շուրջ է իր աջակիցներին հրապարակ հրավիրում։

  • Կիսվել: