չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Հարձակումները ցույց են տալիս Ադրբեջանի սպառնալիքների լրջությունը, և թե որքան սերտ է հակամարտությունը կապված ռուս-ուկրաինական պատերազմի հետ. Քոքսը՝ Ադրբեջանի՝ ՀՀ-ի վրա հարձակվելու մասին

Հարձակումները ցույց են տալիս Ադրբեջանի սպառնալիքների լրջությունը, և թե որքան սերտ է հակամարտությունը կապված ռուս-ուկրաինական պատերազմի հետ. Քոքսը՝ Ադրբեջանի՝ ՀՀ-ի վրա հարձակվելու մասին

Ադրբեջանը նոր դաժան հարձակում է գործել Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա: Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսը։

Նրա տարածած հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. ՛՛Հարձակվում են ոչ միայն ռազմաբազաների, այլեւ քաղաքացիական համայնքների եւ ենթակառուցվածքների վրա։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ին, ադրբեջանական զինված ուժերը սկսել են հայկական դիրքերի ինտենսիվ գնդակոծությունը՝ հրետանուց եւ խոշոր տրամաչափի զինատեսակներից՝ կիրառելով նաեւ ԱԹՍ-ներ։

Այս հրեշավոր գործողությունները հանգեցրել են ադրբեջանական ռազմական հանցագործությունների անպատժելիությանը եւ արտացոլում են նրանց ցեղասպանության քաղաքականությունը: Այս հարձակումները ցույց են տալիս Ադրբեջանի սպառնալիքների լրջությունը, եւ թե որքան սերտ է հակամարտությունը կապված ռուս-ուկրաինական պատերազմի հետ՛՛։

Ըստ Քոքսի՝ ակնհայտ է, որ Ադրբեջանը մտադիր չէ խաղաղության գնալ։ Նա հավելել է, որ հայերի զոհերի թիվը դեռ հստակեցված չէ, տեղեկություններ կան, որ զոհվել է 49 հայ զինվոր, 25-ը անհետ կորել է, առնվազն 14-ն, ըստ երեւույթին, գերի են ընկել։

՛՛Քանի որ լայնամասշտաբ հարձակումները շարունակվում են, Հայաստանը խնդրել է Ռուսաստանին, ՀԱՊԿ-ին եւ ՄԱԿ-ին միջամտել, հարձակման է ենթարկվում քաղաքացիակն բնակչությունը, ադրբեջանցիները նաեւ որոշ տարածքներ են գրավել։

Շատ հրատապ անհրաժեշտություն կա, որ միջազգային հանրությունը, այդ թվում՝ Մեծ Բրիտանիան, դատապարտի Ադրբեջանին եւ պատասխանատվության ենթարկի նրան ռազմական հանցագործությունների եւ մարդկության դեմ հանցագործությունների համար՛՛,-նշված է Քոքսի հայտարարության մեջ:

  • Կիսվել: