Հարցվածների 23 տոկոսը լիովին դրական է գնահատել Հայաստանի անդամակցության նախագիծը
2025թ. հունվարի 20-22-ը հարցվածների 23 տոկոսը լիովին դրական է գնահատել Հայաստանի անդամակցության նախագիծը, 31,9 տոկոսը՝ ավելի շուտ դրական, 12 տոկոսը՝ ավելի շուտ բացասական, 19,3 տոկոսը՝ լիովին բացասական։ Այս մասին հունվարի 29-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է «MPG» ընկերության տնօրեն, սոցիոլոգ Արամ Նավասարդյանը։
Նա ավելացրել է, որ հարցվածների եւս 13,8 տոկոսը դժվարացել է պատասխանել հարցին։ Նրա խոսքով՝ հարցվածների 51 տոկոսն ասել է, որ հավատում է, որ առաջիկա 10 տարում Հայաստանը կդառնա ԵՄ անդամ, եւս 40 տոկոսը նշել է, որ չի հավատում։ «Հարցվածների 9 տոկոսը դժվարացել է պատասխանել հարցին»,- ընդգծել է Նավասարդյանը։
Նրա տվյալներով՝ Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ Ռազմավարական գործընկերության խարտիայի ստորագրումը հարցվածների 27,2 տոկոսը գնահատել է լիովին դրական, 34,5-ը՝ ավելի շուտ, դրական, 13,1-ը՝ ավելի շուտ, բացասական, 10,9-ը՝ ամբողջովին բացասական։ «Հարցվածների եւս 14,3 տոկոսը դժվարացել է պատասխանել հարցին»,- եզրափակել է փորձագետը։