կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Քաղաքացիների 67 տոկոսը չի վստահում ԱԺ քննիչ հանձնաժողովում Նիկոլ Փաշինյանի պատասխաններին

Քաղաքացիների 67 տոկոսը չի վստահում ԱԺ քննիչ հանձնաժողովում Նիկոլ Փաշինյանի պատասխաններին

Հունիսի 21-24-ին GALLUP-ի կողմից անցկացված հեռախոսային հարցման ժամանակ քաղաքացիների 67,2 տոկոսն ասել են, որ հետևել են քննիչ հանձնաժողովում Նիկոլ Փաշինյանի երկրորդ ելույթին, 32,8 տոկոսը բացասական պատասխան են տվել:

Հարցման մասնակիցների 15,4 տոկոսն ասել են, որ լիովին վստահում են Նիկոլ Փաշինյանի տրամադրած պատասխաններին ու տեղեկատվությանը, 13 տոկոսն ասել են, որ ավելի շուտ վստահում են, 10,7 տոկոսն ասել են, որ ավելի շուտ չեն վստահում, իսկ 56 տոկոսն ասել են, որ ընդհանրապես չեն վստահում: Այսինքն, մոտ 67 տոկոսը չեն վստահում Նիկոլ Փաշինյանի կողմից տրամադրված տեղեկատվությանը:

4,9 տոկոսը դժվարացել են պատասխանել:

  • Կիսվել: