հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Հարց Իլհամ Ալիևին՝ ինչպե՞ս կենդանացան այդ 214 զոհերը. Դեմոյան

Հարց Իլհամ Ալիևին՝ ինչպե՞ս կենդանացան այդ 214 զոհերը. Դեմոյան

Պատմաբան, հրապարակախոս, Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության անդամ Հայկ Դեմոյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Փաշինյան-Ալիև մյունխենյան հանդիպմանը, մասնավորապես՝ Ադրբեջանի նախագահի՝ Խոջալուի մասին հայտարարություններին:

Դեմոյանը գրել է.  «Մյունխենում Իլհամ Ալիևը խոսելով Խոջալուի «ցեղասպանության» մասին, նշեց 613 զոհի մասին, այնինչ Խոջալուի դեպքերը հետաքննող Ադրբեջանի Միլլի Մեջլիսի հատուկ հանձնաժողովը 2005 թ. հատուկ նիստում զոհերի ճշգրտված վերջնական թիվ է նշում՝ 399 մարդ: Հարց Իլհամ Ալիևին. ինչպե՞ս կենդանացան այդ 214 զոհերը:

Լավ չեն աշխատում...»:

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում մասնակցել են Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերաբերյալ քննարկմանը:

  • Կիսվել: